Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սափրագլուխների հերթական խրախճանքը

Սափրագլուխների հերթական խրախճանքը
18.06.2012 | 15:40

Հավաստի տեղեկությունների համաձայն, կիրակի օրը` երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում, «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի են ենթարկվել զինվորական հոսպիտալի երկու բժիշկ` Վահե Ավետյանը և Արտակ Բայաթյանը։ Եղելությունը հետևյալն է. նրանց մոտ բուժված երիտասարդ մի երգիչ, ում անունն առայժմ անհայտ է, որպես երախտագիտության նշան` բժիշկներին հրավիրում է «Հարսնաքար»։ Վահե Ավետյանը, ով կոչումով մայոր է և ծառայության պետ, եղել է մարզական հագուստով։ Նրան արգելում են նման տեսքով ռեստորան մտնել և դուրս են հրավիրում։ Քիչ հետո Արտակ Բայաթյանը դուրս է գալիս ընկերոջ հետևից և տեսնում, որ 10-ից ավելի ջլապինդ ջահելներ, ովքեր «Հարսնաքար» համալիրի պահակազորն են ներկայացնում, դաժանորեն ծեծում են Վահե Ավետյանին։ Արտակ Բայաթյանը փորձում է միջամտել, սակայն նույնպես հայտնվում է ծեծուջարդի մեջ։ Նրա գիտակցությունը տեղում է։ Սա թույլ է տալիս բժշկին հավաստիացնել, որ վայրագ ծեծուջարդը ղեկավարել է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը։ Կապվեցինք զինվորական հոսպիտալի գլխավոր բժշկի հետ, ով հաստատեց այս ամենը և ասաց, որ Վահե Ավետյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ